ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 45-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 327 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 396: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 7683 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1455 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 15 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9138-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը  667 է, ընդհանուր առողջացածներինը՝ 321 106, փաստացի բուժվողներինը՝ 10479: Մեկ օրում արվել է 4750 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 401 971 թեստավորում:

  • Կիսվել: