Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով հիվանդ 1475 մարդ
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 1475 մարդ՝ 1,9%-ով ավելի, քան նախորդ օրը, ապաքինվել է 6446 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 1267 նոր դեպք, ապաքինվել է 1202 մարդ, մահացել՝ 17-ը։