երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 279 վետերան

Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 279 վետերան

 Հայաստանում մայիսի 7-ի տվյալների համաձայն ապրում է Հայրենական մեծ պատերազմի 279 վետերան: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրեցին, որ նրանցից 242-ն արական սեռի ներկայացոցիչ է, 37-ը՝ իգական: Վետերաններից ամենատարեցը 104 տարեկան է՝ ծնված 1916 թվականին:

Նախորդ տարի Կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկվել էր՝ կազմելով 100.000 դրամ:

 

Այս տարվա ապրիլի 30-ին կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծ, ըստ որի, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ յուրաքանչյուր վետերանի կհատկացվի 300.000 դրամ՝ որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի, և որպես սոցիալական պաշտպանության միջոցառում:

Մայիսի 9-ին կնշվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը:

  • Կիսվել: