հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել վիբրացիոն հատուկ ժիլետների միջոցով լսողական խնդիրներ ունեցող երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը (տեսանյութ)

Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել վիբրացիոն հատուկ ժիլետների միջոցով լսողական խնդիրներ ունեցող երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը (տեսանյութ)

Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել վիբրացիոն հատուկ ժիլետների միջոցով լսողական խնդիրներ ունեցող երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը։

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջանքերի շնորհիվ սահմանափակ կարողություն ունեցող երեխաներին ներկայացվել են Արամ Խաչատրյանի, Տիգրան Մասնուրյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատվածներ հայտնի և սիրված ֆիլմերից և մուլտֆիլմերից։

«Այս եզակի ժիլետների ստեղծումն անչափ ոգևորող ձեռքբերում է, որը կարող է նոր հեռանկարներ բացել լսողական խնդիրներ ունեցողների համար՝ հաղորդակից դառնալու երաժշտության կախարդանքին»,- հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:

  • Կիսվել: