շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում 2022 թվականին գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում. նախարար

Հայաստանում 2022 թվականին գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում. նախարար

Հայաստանում 2022 թվականին գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը 2022 թվականին կազմել է 6,7 պրոմիլ, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը՝ 7,5 պրոմիլ։ Կա նաև մեռելածնության դեպքերի նվազում։ Այս ցուցանիշը 2021 թվականի 13,5 պրոմիլից նվազել է մինչեւ 11,8 պրոմիլ՛՛:

Ավանեսյանը վստահեցրեց, որ մայրական մահացության մասով նույնպես կա նվազում։

՛՛2022 թվականի ընթացքում գրանցվել է ընդամենը 8 դեպք։ Մենք աշխատում ենք, որպեսզի այդ ցուցանիշն էլ ավելի նվազի և հասնի եվրոպական երկրների ցուցանիշին՝ 3-4 դեպք՛՛,-ասաց առողջապահության նախարարը:

  • Կիսվել: