հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում 12 000 քաղաքացի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Ավանեսյան

Հայաստանում 12 000 քաղաքացի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Ավանեսյան

Հայաստանում 12 000 քաղաքացի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին «Ազատության» եթերում ասել էառողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել է, որ այս ցուցանիշը դեռեւս գոհացուցիչ չէ, այդ պատճառով աշխատանքներ են տարվում պատվաստվողների թիվը մեծացնելու համար:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ մեկ տարվա ընթացքում եթե բավական քանակությամբ մարդիկ պատվաստվեն, քովիդին հնարավոր կլինի ՛՛հաջողություն ասել՛՛, Իսկ մարդիկ ավելի շատ կսկսեն պատվաստվել, երբ տեսնեն, որ իրենց հարեւանը, բարեկամը պատվաստվել է, որեւէ խնդիր չի ունեցել եւ հանգիստ վերադարձել է բնականոն կյանքին:

 

 

  • Կիսվել: