շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանից փորձել են մոտ 2 կգ ոսկի տեղափոխել Վրաստան

Հայաստանից փորձել են մոտ 2 կգ ոսկի տեղափոխել Վրաստան

Հայ-վրացական սահմանին` «Սադախլո» անցակետում, ոսկյա զարդերի ապօրինի ներկրում է կասեցվել, 1 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։
 
Պարզվել է, որ քաղաքացին 216,7 հազար լարի (81,8 հազար դոլար) արժողությամբ, 1 735 գրամ քաշով ոսկի է թաքցրել մեքենայում։
 
Նրան 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:

  • Կիսվել: