կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 10-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Վարդենիսի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սարավանի լեռնանցքում և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: