Հայաստանի կողմից «Օսկարի» կներկայացվի էդգար Բաղդասարյան «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
Այս մասին հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան՝ ամփոփելով ազգային ընտրության արդյունքները «Օսկար» մրցանակի հավակնորդին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ճանաչվել է լավագույնը 5 անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Տղամարդու լավագույն դերակատարում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն հնչյունային ձևավորում»։
Ֆիլմում Յաշայի դերում խաղացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը, ով «Անահիտ» մրցանակ է ստացել «Տղամարդու լավագույն դերակատարման» համար։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրության հայկական ֆիլմ է: Թեև վերնագրում քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևը անունն է նշված ու թվում է՝ այն քաղաքականության մասին պետք է լինի, սակայն այն քաղաքականության մասին չէ, այլ տարիքով մի հայ մարդու, որը 25-րդ համագումարում տեսել է Բրեժնևին։