երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանի համար կարևոր իրադարձություն՝ միջուկային բժշկության ոլորտում

Հայաստանի համար կարևոր իրադարձություն՝ միջուկային բժշկության ոլորտում

Առողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզեց 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։
 
Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։
 
Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։
 
Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։
 
Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում.
 
 
 

  • Կիսվել: