կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հայաստանի և Կորեայի առողջապահական գերատեսչությունների միջև տեղի է ունեցել առցանց ֆորում

Հայաստանի և Կորեայի առողջապահական գերատեսչությունների միջև տեղի է ունեցել առցանց ֆորում

Հայաստանի և Կորեայի առողջապահական գերատեսչությունների միջև տեղի է ունեցել առցանց ֆորում:

«Սա լավ հնարավորություն է հայ-կորեական համագործակցության համակողմանի զարգացման ու փորձի փոխանակման համար: Հուսով եմ, որ շուտով Երևանում կընդունենք կորեացի մեր գործընկերներին»,- ողջունելով առցանց ֆորումի մասնակիցներին` նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Երկու երկրների առողջապահական համակարգերի կառուցվածքը, իրականացվող ծրագրերը, առաջնահերթություններն ու բարեփոխումները մանրամասն ներկայացնելուց հետո կողմերը խոսել են առողջության համապարփակ ապահովագրության, էլեկտրոնային առողջապահության, բուժաշխատողների պատրաստման( բուհական և հետբուհական կրթության) իրենց փորձի մասին:

Կորեայի Առողջության ապահովագրության ծառայության միջազգային համագործակցության բաժնի տնօրենը ներկայացրել է իրենց երկրի առողջապահական ապահովագրության համակարգը` նկատելով, որ աշխարհում հենց Կորեայում է ամենակարճ ժամանակում ամբողջովին ներդրվել այդ համակարգը:
Հայաստանյան կողմը ներկայացրել է առողջության ապահովագրության մեր նախագիծը:

Այնուհետև Կորեայում նորարարական բժշկական ծառայությունների, «խելացի հիվանդանոցների» ու բժշկական ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման մասին է խոսել Կորեայի նորարարական բժշկական ծառայության տնօրենը:

Փորձի փոխանակումը ոլորտային զեկույցներից բացի, իրականացվել է նաև հարցուպատասխանի միջոցով:

  • Կիսվել: