ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար՝ նշել է Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ մայիսի 24-ին կայացած հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը:

Անդրադառնալով երկկողմ կապերին` կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար` Վլադիմիր Վարդանյանը խմբերի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցներն ընդգծել են Ֆրանսիայում հայ համայնքի առանցքային դերակատարությունը, նշել, որ այն յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբևեռ գործակցության հարցում:

Դեսպանը ևս կարևորել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, այդ հարցում ընդգծել բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը:

Կարևորվել է Արցախի խնդրի կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը:

  • Կիսվել: