երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ճարտարագետը «Հին Քանաքեռում» իր նախնիների ընտանեկան գերեզմանը հայտնաբերել է ոչնչացված և անարգված

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ճարտարագետը «Հին Քանաքեռում» իր նախնիների ընտանեկան գերեզմանը հայտնաբերել է ոչնչացված և անարգված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 55-ամյա Սարգիս Մովսեսյանի դիմումի փաստով:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հայտնել է, որ 2021 թվականի մայիսից մինչև այս տարվա հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, «Հին Քանաքեռ» գերեզմանատանը քանդել, ոչնչացրել և անարգել են իր նախնիների՝ Մորիկ Մովսեսյանի (մահացել է 1928թ.), Շուշանիկ Մովսեսյանի (մահացել է 1918թ.) և Սրապիոն Մովսեսյանի (մահացել է 1918թ.) շիրմաքարերը և ընտանեկան գերեզմանտեղում իրականացրել նոր հուղարկավորություն:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Ս. Մովսեսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նոր-Նորքի դեպարտամենտում՝ որպես ճարտարագետ:   

  • Կիսվել: