կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեքենայով վնասել են Արարատի նոր կառուցված գերեզմանատան ավտոկայանատեղի համար նախատեսված հատվածի ասֆալտածածկույթը. համայնքապետարան

Մեքենայով վնասել են Արարատի նոր կառուցված գերեզմանատան ավտոկայանատեղի համար նախատեսված հատվածի ասֆալտածածկույթը. համայնքապետարան

Մեքենայով վնասել են Արարատի նոր կառուցված գերեզմանատան ավտոկայանատեղի համար նախատեսված հատվածի (ֆրեզ) ասֆալտածածկույթը։ Այս մասին հայտնում են Արարատի համայնքապետարանից:

՛՛Հարգելի բնակիչներ, ևս մեկ անգամ զգուշացնում և հորդորում ենք զերծ մնալ հակապետականամետ վարք ցուցաբերելուց։ Մի եղեք անտարբեր, ձեր կողքին քայլող նման երևույթների հանդեպ։ Կանխե՛ք կամ տեղեկացրեք համապատասխան մարմիններին, որպեսզի հասարակության մեջ նման պախարակելի դեպքերը այլևս չկրկնվեն։
 
Մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: