Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ՍԱՏՄ ղեկավարը խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին, աշակերտների և ուսանողներին ներկայացրել, թե որքան կարևոր է կրթված և իրազեկ լինելը՝ սեփական իրավունքները պաշտպանելու, լսելի լինելու և չմոլորեցվելու տեսանկյունից:
«Անվտանգությունը սպառողի անքակտելի իրավունքն է և սննդամթերքի ոլորտում այն պաշտպանելու համար սպառողն ինքը որոշակի պարտականություններ ունի. լինել ուշադիր, պահպանել անվտանգության որոշակի նորմեր և, խախտումներ նկատելու դեպքում, տեղեկացնել համապատասխան պատկան մարմնին»: