հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանում մարդու իրավունքների նոր հանձնակատար է նշանակվել

Ռուսաստանում մարդու իրավունքների նոր հանձնակատար է նշանակվել

Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերի հանձնաժողովի նախագահ Յանա Լանտրատովան («Արդար Ռուսաստան» կուսակցություն) նշանակվել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ համապատասխան որոշումն ընդունվել է Պետդումայի լիագումար նիստում։

Նշվում է, որ Լանտրատովան մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում փոխարինել է ապրիլ ամսում լիազորությունների ժամկետն ավարտած Տատյանա Մոսկալկովային, ով մարդու իրավունքների հանձնակատար էր 10 տարի։

  • Կիսվել: