երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Խորապես վշտացած ենք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- գրված է նախարարության X-ի էջում:

Երեքշաբթի 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար շրջանում, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 126 մարդ, ևս 188-ը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 515 հետցնցում:

 

  • Կիսվել: