կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է նոր նախաձեռնություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է նոր նախաձեռնություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է Արցախյան երրորդ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված ևս մեկ նախաձեռնություն: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ջանքերի շնորհիվ կստեղծվեն մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

Մասնակիցը դառնալով իրենց նախընտրած դասընթացների՝ ծրագրի շահառուները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կստանան աջակցություն աշխատաշուկայում ինտեգրման գործընթացում:

  • Կիսվել: