չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իմքայլական պատգամավորը խոսել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին

Իմքայլական պատգամավորը խոսել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին

Ընտրական օրենսգրքի փոփոխություն ՀՀ-ում արդեն տեղի ունեցել է, բայց դա վերաբերում է միայն տեղական ինքնակառավարման մարմիններին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյան։

«Երբ որ Ընտրական օրենսգրքի վրա աշխատող աշխատանքային խումբը ձևավորվեց, մենք համատեղ մեր բոլոր գործընկերների հետ նստել, ժամանակացույց ենք հաստատել, թե ինչ հերթականությամբ ենք անելու փոփոխությունները: Տեղական ինքնակառավարումն ավելի հրատապ էր, որովհետև ինքնակառավարման ընտրություններն ավելի վաղ էին լինելու: Հաջորդիվ լինելու էր Ընտրական օրենսգրքի քննարկումները»,- նշեց Դանիելյանը:

Պատգամավորի հավաստմամբ փորձելու են ունենալ նախագիծ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իսկ հետո այն կդրվի քննարկման՝ համապատասխան ընթացակարգով։

Նա նաև նշեց, որ տարվա սզբին կլինի նոր նախագիծ, քննարկումը կտևի երկու ամիս, որին կհաջորդի դրա ընդունումը։

  • Կիսվել: