շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Երեւանում. 56-ամյա վարորդը Renalult Logan-ով  բախվել է կայանված Volkswagen-ին, կա վիրավոր

Ավտովթար Երեւանում. 56-ամյա վարորդը Renalult Logan-ով  բախվել է կայանված Volkswagen-ին, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 06:50-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 51 շենքի դիմաց Երեւանի բնակիչ, 56-ամյա Աթանես Մ.-ն իր վարած Renalult Logan ավտոմեքենայով բախվել է Երեւանի բնակիչ, 39-ամյա Գագիկ Կ.-ին պատկանող, նրա կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Crozz Pure Plus մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Renalult-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,​ ովքեր վիրավորին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Էդգար Դարբինյանն ու կրտսեր պարեկ Հարություն Մանգասարյանը:Վթարի մասին ՊԾ Երեւան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի:

  • Կիսվել: