հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ կրթական հիմնարկության նախաձեռնությամբ կրթաթոշակի ծրագիր է մեկնարկում

Հայ կրթական հիմնարկության նախաձեռնությամբ կրթաթոշակի ծրագիր է մեկնարկում

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի ծրագրի մասին՝ 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած քաղաքացիների համար։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը:

Նրա խոսքով՝ կրթաթոշակը տրամադրվելու է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով։

«Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի միայն առկա բաժնի ուսանողները. մեկնարկը կլինի 2021 թ-ի սեպտեմբերից 1-ից: ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողները կհանդիսանան ծրագրի շահառու այն դեպքում, եթե Հայ կրթական հիմնարկությունը հովանավորում է տվյալ բուհի տվյալ մասնագիտության սովորողներին: Ի դեպ, Երեվանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներառված չէ մեր ծրագրում»,- մասնավորապես ասել է Ա. Հարոյանը:

Նա տեղեկացրել է, որ բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքված են այս ծրագրով, կարող են զանգահարել 07753-14-85 հեռախոսահամարին կամ գրել Հայ կրթական հիմնարկության պաշտոնական ֆեյսբուքյան էջին: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մայիսի 16-ն է։

  • Կիսվել: