ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայ և ֆրանսիացի ուսանողների համատեղ աշխատանքը՝ Երևան-Լիոն գործակցության շրջանակում

Հայ և ֆրանսիացի ուսանողների համատեղ աշխատանքը՝ Երևան-Լիոն գործակցության շրջանակում

Երևանի և Լիոնի քաղաքապետների, ինչպես նաև Լիոնի մետրոպոլիայի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 5 հիմնարար ուղղությունների՝ կանաչապատման և քաղաքաշինության, կրթության և երիտասարդության, առողջապահության, մշակույթի և սպորտի,  նաև կայուն զբոսաշրջության ոլորտների համապարփակ զարգացում: Գործակցության շրջանակում հայ և ֆրանսիացի ուսանողները համատեղել են ուժերը քաղաքաշինության և կանաչապատման զարգացման ոլորտում:

Համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողներն իրենց քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում: Այն նաև յուրօրինակ կապ է ստեղծում Լիոնի ճարտարապետական Բարձր դպրոցի և Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների և դասախոսների միջև:

  • Կիսվել: