Հայ ազգը պարտավոր է աջակցել ՌԴ-ին․ Բողոքի ակցիա` ԱՄՆ դեսպանատան մոտ
Մի խումբ հայ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով դադարեցնել աջակցել Ուկրաինայի իշխանությանը։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ հայ ազգը պարտավոր է աջակցել ՌԴ-ին, քանի Ռուսաստանը պայքարում է ֆաշիզմի դեմ:
«Այսօրվա Ամերիկայի ժողովրադավարության մոդելը հենց նացիզմի շարունակությունն է: Հայերնական Մեծ պատերազմի ժամանակ հայերը գիտեին, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ պետք է կանգնենք: Մեր հայրերն իրենց կյանքը տվել են ֆաշիզմը ոչնչացնելու համար։ Այսօր այն կրկին գլուխ է բարձրացրել։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե հանուն տարածքի են, այլ ի պաշտպանություն արժեքների, ավանդույթների և մշակույթի։ Ռուս զինվորն ու գեներալը պատերազմում է ֆաշիզմի դեմ, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց», - ասաց նա: