երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հայ առաքելական եկեղեցին, քրիստոնեությունը, հայոց պատմությունը, հայոց լեզուն և գրերը հայ ժողովրդի ազգային արժեքներն են․ Նիկոլ Փաշինյան

Հայ առաքելական եկեղեցին, քրիստոնեությունը, հայոց պատմությունը, հայոց լեզուն և գրերը հայ ժողովրդի ազգային արժեքներն են․ Նիկոլ Փաշինյան

Հայ առաքելական եկեղեցին, քրիստոնեությունը, հայոց պատմությունը, հայոց լեզուն և գրերը հայ ժողովրդի ազգային արժեքներն են․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում ներկայացրել է Ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղերձները։

Նա մասնավորապես, նշել է, որ հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում:

Նրա խոսքով, այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ Եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:

«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան», -հայտարարել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով, հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. Քրիստոնեությունը, հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

Վարչապետը հայոց ազգային արժեքների թվում նշել է նաև՝ հեղինակային և հայկական կերպարվեստը, հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ, առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ, եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:

 

 

 

  • Կիսվել: