չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի՝ օգոստոսի 26-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր:

56 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

  • Կիսվել: