չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երկրաշարժ է եղել Թուրքիայի հարավ-արևելքում

Երկրաշարժ է եղել Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգի Սինջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել: Ցնցման ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ:

Այս մասին համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության» (AFAD) կայքում: Ըստ վարչության տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է 21:43-ին՝ 7 կիլոմետր խորության վրա:

Այս պահի դրությամբ վնասների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հաղորդվել:

 

 

  • Կիսվել: