չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ Տարածաքային կառավարման և ՇՄ հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Իրինա Յոլյանին

«Ուժեղ Հայաստանը» ԱԺ Տարածաքային կառավարման և ՇՄ հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Իրինա Յոլյանին

Ազգային ժողովի այսօրվա՝ օգոստոսի 26–ի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Տարածաքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Իրինա Յոլյանին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները փակ քվեարկության արդյունքում չընտրվեցին առաջադրված պաշտոններում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կարգի համաձայն, վերոնշյալ երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրել էր նոր թեկնածուների: Ըստ այդմ՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիանա Մանուկյանը, իսկ այսօր էլ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանը։

  • Կիսվել: