հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2020
Հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք․ Ունենք 240 առողջացած

Հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք․ Ունենք 240 առողջացած

Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3913 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Ունենք 240 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին),  70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

  • Կիսվել: