երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հաստատվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

Հաստատվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

Կառավարությունը հաստատել է Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թ. ՀՀ կառավարության որոշմամբ, որը բավականին հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ:

Ըստ այդմ՝ հաստատվում է գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները, որոնք համապատասխանում են գիտության միջազգայնացման քաղաքականությանը:

  • Կիսվել: