հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Հաշվեքննիչ պալատը՝ Գյումրիի բյուջեի միջոցների օգտագործման եւ համայնքային սեփականության օգտագործման մասին

Հաշվեքննիչ պալատը՝ Գյումրիի բյուջեի միջոցների օգտագործման եւ համայնքային սեփականության օգտագործման մասին

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքները՝ Գյումրիի բյուջեի միջոցների օգտագործման, մուտքերի ապահովման եւ համայնքային սեփականության օգտագործման վերաբերյալ:

Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը՝

2017թվականի հունվարի 1-ից մինչեւ  2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Հայտնաբերված անհամապատասխանություններ

  1. Համայնքի գույքահարկի բազայից դուրս մնացած կազմակերպությունների կողմից նախորդ տարիներից կուտակված համայնքի բյուջե վճարման ենթակա գումարը ընդհանուր կազմել է 01.12.2019թ.-ի դրությամբ՝ 8,772.4 հազ. դրամ, իսկ 2017-2018թթ.-ին այն կազմել է՝ 1,735.9 հազ. դրամ:  2. Համայնքի վարչական տարածքում գտնվող, տարիներ առաջ կառուցված շենք շինությունների սեփականատերեր, ստանալով համայնքապետարանից շինարարության թուլտվություն, սահմանված շինարարական աշխատանքների տեւողություն ժամկետում չավարտելով շինության կառուցումը, չեն ստացել համայնքապետարանից շինարարության ավարտական ակտեր եւ չեն կատարել գույքի պետական գրանցում, որի արդյունքում առ այսօր իրենց պատկանող շինությունների մասով չեն դարձել համայնքի համար եկամտի աղբյուր:
  2. Համայնքի տարածքում գործող 13 հասարակական նշանակության օբյեկտների (առեւտրի սրահների) զբաղեցրած, 3.0մլն. կադաստրային արժեքը չգերազանցող բնակելի նշանակության, շենք շինությունների գործառնական նշանակությունը չի փոխված հասարակականի, որի արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտից՝ գույքահարկից:
  3. Քաղաքապետարանը չի բավարարել ՀՀ կառավարության 22.06.2012թ. N 822-Ն որոշմամբ հաստատված «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի եւ հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգի պահանջը եւ 2017-2018 թթ. ընթացքում ընդհանուր՝ 2,196.2 հազ. դրամի գույքահարկի արտոնություններ է տրամադրել փոխադրամիջոցների գծով գույքահարկ վճարողներին:
  4. 2017-2018թթ. համայնքի բյուջե նախատեսվածից պակաս է վճարվել 16,058.1 հազ. դրամ, իսկ մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնողների կողմից համայնքի 2017-2018թթ. բյուջե չի վճարվել 530.0 հազ. դրամ:
  5. Համայնքապետարանի ենթակայության մարզադպրոցներում որոշ մարզիչներ, չեն համապատասխանում իրենց կրթական տվյալներով:
  6. Հողօգտագործողների կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, որի դիմաց 31.12.2017թ. դրությամբ հաշվարկվել եւ արձանագրվել է 89,759. 0 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը, 31.12.2018թ. դրությամբ՝ 107,865.3 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը:
  7. Գույքի վարձակալության ապառքը 31.12.17թ. դրությամբ կազմել է 4,848.0 հազ. դրամ, տույժ՝ 1,415.4 հազ. դրամ: 31.12.2018թ. դրությամբ՝ ապառքը կազմել է 2,890.9 հազ. դրամ, տույժ՝ 2,715.8 հազ. դրամ:
  8. 2017-2018 թթ. ընթացքում աղբահանության եւ սանիտարական մաքրման նախահաշիվները կազմվել են առանց սանիտարական մաքրման սխեմաների հաստաման:
  9. Քաղաքային աղբավայրը ցանկապատված ու առանձնացված չէ եւ բավականին մոտ է գտնվում բնակելի տարածքին:
  10. 2017-2018թթ. ընթացքում ավտոուղեգրերում երթերի քանակները չեն նշվել, քանի որ ավտոմեքենաների ցուցիչները հաճախ չեն աշխատել, իսկ «Լոկատոր» համակարգի միջոցով արձանագրված տվյալները հաշվեքննությանը չի ներկայացվել՝ երկար ժամանակով չպահպանվելու պատճառով:
  11. 2018 թթ. ընթացքում հաստիքացուցակներում կանաչապատման աշխատակիցների թվաքանակը հաստատվել է առանց լիարժեք կատարված հաշվարկների:
  12. 2018թ. օգոստոս ամսին բյուջետային հիմնարկը՝ փաստաթղթերով դիզելային վառելիքի բացակայության պայմանաններում ցույց է տվել 555 լիտր դիզելային վառելիքի ծախս:
  13. Կանաչապատման աշխատանքերի համար ծառերի, թփերի եւ ծաղկասածիլների մատակարարման մասով առկա է անհամապատասխանություն պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետների եւ փաստացի կազմված փաստաթղթերի հետ, արդյունքում ստացվել է, որ ծառերը, թփերը եւ ծաղկասածիլները ստացվել են ավելի ուշ, քան կազմած փաստաթղթերի համաձայն դրանք տեղադրվել է համապատասխան վայրերում:
  14. Համայնքապետարանի կողմից 2017-2018թթ. ընթացքում համայնքի թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման մասով հաշվեքննությամբ արձանագրվել են անհամապատասխանություններ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, 25-րդ եւ 13-րդ հոդվածների մասով՝ գնումը մեկ անձից կատարելը հիմնավորված չէ եւ տեխնիկական բնութագրերում հստակ չեն նկարագրվել ձեռք բերվող ծառայության պայմանները:
  15. Համայնքապետարանի ենթակայության կրթական բնագավառի ՀՈԱԿ-ներում 2017-2018թթ. սննդի ձեռքբերման համար իրականացված մրցույթներում առկա են անհամապատասխանություններ <Գնումների մասին> ՀՀ օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-N որոշման 44-րդ կետի եւ ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշման 40-րդ կետի հետ: Առկա են անհամապատասխանություններ նաեւ համայնքի ավագանու 2017թ. հունիսի 5-ի N 68-Ա եւ 2017թ. դեկտեմբերի 6-ի N 131-Ա որոշումներով հաստատված կրթական ՀՈԱԿ-ների հաստիքացուցակների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի <ՀՀ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին” N 29-Ն հրամանի պահանջների հետ:
  16. Մշակութային ՀՈԱԿ-ների կողմից այցելությունների համար նախատեսված տոմսերը չեն համարակալվել եւ չեն հաշվառվել /չեն հանդիսանում խիստ հաշվառման փաստաթղթեր/, հետեւաբար դրանց վաճառված քանակի եւ մուտքերի վերաբերյալ կարծիք տալ հնարավոր չէր: Բացի այդ առկա է անհամապատասխանություն նաեւ Գյումրու «Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից «BLUTHNER» մակնիշի կոնցերտային ռոյալի ձեռքբերման ընթացակարգի եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերի հետ/:

 

  • Կիսվել: