չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրի համար պետբյուջեից տրամադրվել է 19,287 մլն դրամ

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրի համար պետբյուջեից տրամադրվել է 19,287 մլն դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով՝ Երևանում և Ստեփանավանում «Լիարժեք կյանք» ՀԿ շարունակում է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակում սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 Ծառայություններից օգտվում է 90 անձ․ պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է 19,287 մլն դրամ։

 Ծրագրի շահառուները հաշմանդամություն և/կամ առողջական տարբեր խնդիրներ ունեցող, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներն ու երիտասարդներն են:

 Տրամադրվող ծառայությունների շրջանակում ապահովվում է նրանց՝ համայնքում ու ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը, իրականացվում են միջոցառումներ՝ կանխարգելելու հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ։

  • Կիսվել: