հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հասարակական տրանսպորտի ոլորտում կատարվող ծախսերը նոր ավտոբուսների գնման ֆոնին տարեկան կկազմեն 18 մլրդ դրամ. Գալջյան

Հասարակական տրանսպորտի ոլորտում կատարվող ծախսերը նոր ավտոբուսների գնման ֆոնին տարեկան կկազմեն 18 մլրդ դրամ. Գալջյան

Հասարակական տրանսպորտի ոլորտում կատարվող ծախսերը նոր ավտոբուսների գնման ֆոնին տարեկան կկազմեն 18 մլրդ դրամ։ Այս մասին այսօր հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ այդ ծախսերը կազմում են տարեկան 10 մլրդ դրամ։

Գալջյանը կարևորեց և՛ այս խնդրի հավասարակշռումը, և՛ առաջիկա 10 տարիների տրանսպորտային ցանցի բարեփոխման խնդիրը։

Բացի այդ՝ նա նաեւ դժգոհություն հայտնեց հասարակական տրանսպորտի ոլորտում առկա մեծ «ստվերից», որը թույլ չի տալիս հաշվարկել ուղեւորահոսքը և այլ կարևոր գնային ցուցանիշներ։

Նշենք, որ քիչ առաջ հրապարակվել է մայրաքաղաքային տրանսպորտի նոր սակագների նախագիծը:

 

  • Կիսվել: