շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
43-ամյա տղամարդը 100-ից ավելի գողություն էր արել. Ոստիկաններն ընդհատեցին նրա «հաղթարշավը»

43-ամյա տղամարդը 100-ից ավելի գողություն էր արել. Ոստիկաններն ընդհատեցին նրա «հաղթարշավը»

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Ռուսթավելու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն տվեց, որ սեպտեմբերին Երևանի Կուրղինյան փողոցի մի խանութի դրամարկղից փող էր գողացել։

Բայց սա ամենը չէր։ Անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց նաև, որ նա Մալաթիա-Սեբաստիա համայնքում անձնական ունեցվածքի 6 գողություն էր արել, որոնցից հինգը նախաքննության փուլում են, իսկ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, ինչպես և հանրապետության մարզերում հաջողել էր հարյուրից ավելի գողություն անել։ 43-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին և ձերբակալվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: