հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի լուծման շուրջ քննարկումները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրադրության փոփոխություն չի եղել, քննարկումները շարունակվում են, դա շատ նուրբ հարց է: Դա մեր սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը տնօրինելու հնարավորություն պետք է ունենանք այնպես, ինչպես ուզում ենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս հարցի լուծման համար Հայաստանը ժամկետներ չի սահմանում:

«Մենք հանգիստ քննարկում ենք այդ հարցը՝ մյուս հարցերի հետ փոխկապակցվածության մեջ: Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ, հնարավորինս բարեկամաբար այդ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: