հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է. Շոյգու

Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է. Շոյգու

Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ բարեկամական գիծը և բացահայտ կրկնակի ստանդարտները դրսևորվում են Հայաստանում աշխատող ռուսական բիզնեսի նկատմամբ։ Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և ողջ ճյուղերի հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան ռեյդերային զավթում», - ասել է նա Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական ​​խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ։

«Ընդ որում, փաստարկներն առաջ են քաշվում բացահայտ անհեթեթ՝ օրինակ այն, որ Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները՝ հայկական երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի կողմից շարունակվելու դեպքում», - շարունակել է Շոյգուն։

  • Կիսվել: