ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բերդի քաղաքապետարանում տեղադրված տերմինալից 260 հազար դրամ են գողացել. Գողին գտել են, գողոնը որոնում են

Բերդի քաղաքապետարանում տեղադրված տերմինալից 260 հազար դրամ են գողացել. Գողին գտել են, գողոնը որոնում են

Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հունվարի 28-ին. հայտնաբերվեց և ձերբակալվեց Երևանի 31-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: