կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գոյ» թատրոնի դուռը փակել են աշխատակիցների առաջ. անձնակազմը հավաքվում է թատրոնի մոտ

«Գոյ» թատրոնի դուռը փակել են աշխատակիցների առաջ. անձնակազմը հավաքվում է թատրոնի մոտ

«Գոյ» թատրոնի դուռը փակել են աշխատակիցների առաջ: Հայտնում են թատրոնի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի լրագրողներ տեղեկացնում ենք, որ 24.03.2024թ.֊ին 14։20 րոպե եկել ենք թատրոն և տեսել, որ «Գոյ» թատրոնի մուտքը փակ է և վրան փակցված է՝ «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից»։ 

Հարգելի Լրագրողներ ակնկալում ենք ձեր օպերատիվ արձագանքը և այս իրավիճակի լուսաբանումը։

Հ.Գ. Գոյ թատրոնի անձնակազմը հավաքվում է թատրոնի մոտ տեղում կկազմակերպի իր հետագա անելիքները»։

  • Կիսվել: