չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա

Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա

Հարձակում Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն, գրում է Ազատությունը:

Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյննը պատմում է՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել ու փախել է, տեղի ունեցածը ֆիքսել են սինագոգի տեսախցիկները:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի սինագոգի վրա հարձակման 4-րդ դեպքն է։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ կատարվածի վերաբերյալ հաղորդում են ստացել ու այն ուղարկել Քննչական կոմիտե։

Կոմիտեից հայտնում են, որ հրեական կրոնական նշանակությամբ օգտագործվող շենքի գույքը վնասելու դեպքի առթիվ հաղորդում ստացվել է։ Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումները՝ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը կատարելու համապատասխան ստուգողական գործողություններ, որոնց արդյուքներից ելնելով կպարզվի քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայությունը, և ըստ այդմ անհրաժեշտ իրավական ընթացակարգ կապահովվի, հավելել են ՔԿ-ից։

 

 

  • Կիսվել: