ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
«Հարավկովկասյան երկաթուղու» վարչական մասնաշենքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի․ նախաձեռնվել է վարույթ

«Հարավկովկասյան երկաթուղու» վարչական մասնաշենքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի․ նախաձեռնվել է վարույթ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթը նախաձեռնվել է հատկապես կարևոր գործերով քննիչ Բալդրյանի որոշմամբ փետրվարի 14-ին Երևան քաղաքի շտապօգնության 4-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով։ 

Այդ օրը՝ ժամը 13։40-ի սահմանում, նշված ենթակայանից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտա 50 հասցեում գործող «Հարավկովկասյան երկաթուղու» վարչական մասնաշենք, որտեղ 5-րդ հարկի աշխատասենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Արշակ Հ․-ն է։

  • Կիսվել: