հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Եռաբլուր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Եռաբլուր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նա հարգանքի տուրք է մատուցել զոհված զինվորների հիշատակին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, ծանոթացել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: