շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանրային քննարկումներ՝ առողջության համապարփակ ապահովագրության առավել ճկուն ու հաջողված փաթեթ ունենալու նպատակով

Հանրային քննարկումներ՝ առողջության համապարփակ ապահովագրության առավել ճկուն ու հաջողված փաթեթ ունենալու նպատակով

Առողջության համապարփակ ապահովագրության առավել ճկուն ու հաջողված փաթեթ ունենալու համար մասնագիտական ու հանրային քննարկումները շարունակվում են, հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Այս անգամ օրենքի նախագիծը ներկայացվել է ասոցիացիաների, արհմիությունների, գործատուների միության ներկայացուցիչներին:

Նրանց մտահոգում էր հարցը, թե ինչպես անել, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ֆինանսական լրացուցիչ բեռ չդառնա հատկապես ցածր աշխատավարձ ունեցողների համար։

Բոլոր դիտարկումները արհմիությունները, ասոցիացիաները և ընդհանրապես բոլոր քաղաքացիները նաև գրավոր կարող են ներկայացնել առողջապահության նախարարություն։ Իսկ հունիսի վերջին առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողով։ Մինչ այդ նախագծի շուրջ քննարկումներ կլինեն նաև տարբեր բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: