հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման

Հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման

Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման։ Այս մասին  հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ 

«Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։ 

Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: