ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը կլինի պարտադիր. պարետ

Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը կլինի պարտադիր. պարետ

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացի մինչև 6 տարեկան երեխաների ու ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերից։

Նշենք, որ մինչ այժմ հանրային բաց տարածքներում պարտադիր էր միայն դիմակի առկայությունը։

  • Կիսվել: