շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հանրապետության մարզերում մայիսի 18-ի և 19-ի  կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

 
 

Մայրաքաղաքում մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

 

  • Կիսվել: