Հանրապետությունում եղանակը կտաքանա 10-12 աստիճանով
Երևանում մայիսի 26-ի ցերեկը, մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո` կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։