երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրապետության որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին, 26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ:

21-02-yerevan.png (13 KB)

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` տեղեկացնելով, որ փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։

Մարզերում փետրվարի 21-ի և փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։  Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-ին, 26-ին կլինի առանց տեղումների եղանակ:

 

21-02-armenia.png (138 KB)

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում փետրվարի 21-ին  սպասվում է անձրև, 22-ին՝ առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: