երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, հուլիսի 14-ին, 15-ին, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը հուլիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ 

Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, հուլիսի 14-ին և 15-ին, 16-ի գիշերը, 18-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում կլինի նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ 

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: