երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Երևան քաղաքում մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ի երեկոյան ժամերին և մարտի 6-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-6-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ը աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։

  • Կիսվել: