կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվել՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար

Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվել՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ են տեղադրելու Հանրապետության հրապարակում գիշերն այնտեղ անցկացնելու համար: Այս մասին քիչ առաջ հայտնեց Իշխան Սաղաթելյանը:

Քաղաքացիները հայտնում են, որ մնալու են այդտեղ այնքան, մինչ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետության տարածքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության ակցիաներ, գործադուլներ, դասադուլներ:

Ավելի վաղ Սաղաթելայնը հայտարարել է, որ մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ 

  • Կիսվել: