կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։
Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

  • Կիսվել: